.ge
| .ge | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1992 |
| Փյունիկոդ | ge |
| Կայք | registration.ge |
.ge, Վրաստանի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Գրանցվել է 1992 թվականին։ Նախատեսված է Վրաստանի բնակիչների կամ օտարերկրյա ընկերությունների գրանցման համար (վերջիններիս գրանցումը կատարվում է տեղական օրինական ներկայացուցիչների միջոցով): Կիրառվում է հետևյալ սահմանաչափը՝ մեկ գրանցվողի համար մեկ դոմեյն[1]:
Երկրորդ մակարդակի դոմեյններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանելի են երկրորդ մակարդակի հետևյալ դոմեյնները[2].
- .com.ge — առևտրային կազմակերպությունների համար
- .edu.ge — կրթական հաստատությունների համար
- .gov.ge — պետական կազմակերպությունների համար
- .org.ge — ոչ կառավարական կազմակերպությունների համար
- .mil.ge — պետական ռազմական կազմակերպությունների համար
- .net.ge — ցանցային մատակարարների և կազմակերպությունների համար
- .pvt.ge — անհատների համար
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը].ge-ն Վրաստանին է պատվիրակվել-փոխանցվել SaNet ինտերնետ մատակարարի կողմից 1992 թվականին: 2006 թվականին երեք ընկերությունների (ներառյալ SaNet-ը) միաձուլման միջոցով ստեղծված Caucasus Online-ը դարձել է .ge-ի հովանավորը[3]:
2014 թվականին .gov.ge-ն պատվիրակվել-փոխանցվել է LEPL Smart Logic-ին:
Գրանցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորացված կանոնների համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 16-ից .ge ազգային վերին մակարդակի դոմեյնը կառավարում է Caucasus Online-ը: Դոմեյնային անունների գրանցումն ու կառավարումը կատարում են հավատարմագրված գրանցողները[4]:
Գոտու վիճակագրություն
Ըստ 2025 թվականի հոկտեմբեր ամսվա պաշտոնական տվյալների՝ .ge դոմեյնային գոտում գրանցված է ավելի քան 60.000 անուն[5]: Ընդ որում՝ ակտիվ կայքերի թիվը մոտավորապես 30.000 է[6]:
.გე
2011 թվականին գրանցվել է վերին մակարդակի վրացատառ ազգային դոմեյն՝ .გე-ն, որը նախատեսված է մխեդրուլի գրատեսակով գրանցված դոմեյնային անունների համար:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Article 1.9 of Rules and Conditions for GE Domain Names Registration Արխիվացված է Դեկտեմբեր 23, 2014 Wayback Machine-ի միջոցով: (Recent Georgian version has some updates not causing this article)
- ↑ Article 1.1 of Rules and Conditions for GE Domain Names Registration Արխիվացված է Դեկտեմբեր 23, 2014 Wayback Machine-ի միջոցով: (Recent Georgian version has some updates not causing this article)
- ↑ «Британский фонд приобрел 10% акций компании Caucasus Online | Civil.ge» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-10-21-ին. Վերցված է 2017-10-20-ին.
- ↑ «Registrars - NIC.GE». nic.ge (վրացերեն). Վերցված է 2025-10-02-ին.
- ↑ «Statistics - NIC.GE». 2025 թ․ հոկտեմբերի 19.
- ↑ «Статистика и аналитика доменов .GE». gde.ge (ռուսերեն). Վերցված է 2025-10-02-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IANA .ge whois տեղեկություն Արխիվացված 2006-04-19 Wayback Machine
- The Georgian Domain Name Registry
- .GE Domain Registrar Companies
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.ge» հոդվածին։ |