Jump to content

.dz

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.dz
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Ալժիր
Ներդրվել է1994
ՕպերատորCentre de Recherche sur l'Information Scientifique et Technique?
Փյունիկոդdz
Կայքnic.dz

.dz, Ալժիրի վերին մակարդակի ազգային դոմենն է (Dzayer-ից, որը Ալժիրի տեղական լատինատառ անվանումն է): 2011 թվականին Ալժիրի համար գրանցվել է նաև վերին մակարդակի արաբատառ ազգային դոմեն՝ الجزائر., որի համար որպես DNS անուն ծառայում է .xn--lgbbat1ad8j-ն: 2024 թվականի տվյալներով լատինատառ դոմենի գոտում գրանցված էր 17.989[1], արաբատառի գոտում՝ 59 դոմեյն[2]: Երկուսն էլ կառավարվում են CERIST-ի (Centre de Recherche sur l'Information Scientifique et Technique) ենթաբաժանմունք հանդիսացող DZ Network Internet Center-ի կողմից:

dz դոմենային անուն ձեռք բերելու համար կարող են դիմել Ալժիրում հիմնադրված կազմակերպությունները և/կամ այդ երկրում իրավաբանական ներկայացուցչություն ունեցողները, և/կամ անվան սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ ունեցողները։

Ներկայումս NIC.DZ-ը դոմենի համար որպես տարեկան վարձավճար գանձում է 1000 ալժիրյան դինար (մոտավորապես ամերիկյան 7,4 դոլար):

Երկրորդ մակարդակի դոմեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանցումները կատարվում են անմիջականորեն երկրորդ կամ երրորդ մակարդակում, հետևյալ անունների ներքո[3].

Դոմենը Նախատեսված օգտատերերը
.com.dz Առևտրային կազմակերպություններ
.gov.dz Պետական կազմակերպություններ
.org.dz Ոչ կառավարական կազմակերպություններ
.edu.dz Կրթական ասոցիացիաներ
.asso.dz Հավանության, հաստատման արժանացած ասոցիացիաներ
.pol.dz Քաղաքական կուսակցություններ
.art.dz արվեստ
.net.dz Ցանցային մատակարարներ/օպերատորներ և ինտերնետային ծառայությունների բնագավառում գործող այլ կազմակերպություններ
.tm.dz Արտերկրում տեղակայված կազմակերպություններ, որոնք Ալժիրում ունեն պաշտպանված ապրանքանիշեր, բայց չունեն այդտեղ գործունեություն կամ ներկայություն հիմնավորող որևէ փաստաթուղթ։
.soc.dz Ալժիրում բնակվող ֆիզիկական անձինք, որոնք ունեն պաշտպանված ապրանքանիշեր այդ երկրում, բայց չեն իրականացնում առևտրային գործունեություն (չունեն Ալժիրի առևտրային վկայական):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «DZ NIC».
  2. https://مركزأسماءالنطاقات.الجزائر/59 Կաղապար:Bare URL inline
  3. «Domain Name Policy for the Algerian Country Code TLD .dz» (PDF). DZ NIC. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-10-24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.dz» հոդվածին։