Jump to content

.bzh

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.bzh
պատկերանիշ
Տեսակընդհանուր վերին մակարդակի դոմեն
Երկիր Ֆրանսիա
ՏարածքԲրետան
Ներդրվել է2014[1]
TLD տիպGeoTLD
Գրանցման սահմանափակումներՊետք է լինի Բրետանում (ներառյալ՝ Ատլանտյան Լուարում բնակվող անհատ կամ իրավաբանական անձ)[2] կամ

Բրետոներենով կայք (նույնիսկ մասամբ)՝ հրապարակված 6 ամսվա ընթացքում կամ
Բրետոներեն մշակույթը խթանող կայք (նույնիսկ մասամբ)՝ հրապարակված 6 ամսվա ընթացքում կամ

Գրանցված անձ, որը www.bzh ասոցիացիայի անդամ է
ԿառուցվածքԳրանցումները կանցկացվեն անմիջապես երկրորդ մակարդակում
Վեճերի լուծումՄիատեսակ դոմենային անվան վեճերի կարգավորման կանոնակարգ
DNS nameայո
Փյունիկոդbzh
Կայքpik.bzh

.bzh, հաստատված համացանցային ընդհանուր վերին մակարդակի դոմեն, որը նախատեսված է Բրետանի և բրետոնական մշակույթի ու լեզուների համար[3][4]։ 2013 թվականի մայիսի 10-ին ICANN-ը հաստատել է այս դոմենի ստեղծումը[5]։ 2014 թվականի փետրվարի 27-ին ICANN-ը ստորագրել է գրանցման համաձայնագիր դիմորդի հետ[6]։

.bzh վերին մակարդակի դոմենի համար դիմելու գաղափարը 2004 թվականին առաջին անգամ հիշատակել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Քրիստիան Մենարը[7]։ 2006 թվականին .cat վերին մակարդակի դոմենի ներդրումը վերակենդանացրել է այս գաղափարը[8]։ Միքայել Բոդլոր-Պենլաեսի Geobreizh.com կայքի միջոցով նախաձեռնած առցանց խնդրագիրը համախմբել էր հասարակական կարծիքը և խրախուսել տեղական իշխանություններին հանրային աջակցություն հայտնել այս նախագծին։ Իլ և Վիլենի գլխավոր խորհուրդը (2006 թվականի ապրիլի 14), Բրետանի տարածաշրջանային խորհուրդը (2006 թվականի հունիսի 14) և Ֆինիստերի գլխավոր խորհուրդը (2006 թվականի հունիսի 15) միաձայն աջակցել են .bzh դոմենի ստեղծման գաղափարին։

2007 թվականին Բրետանի տարածաշրջանային խորհուրդը նախաձեռնել է նախագծի իրագործելիության ուսումնասիրություն: Տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ղեկավար կոմիտեի ղեկավարությամբ, 2008 թվականին այս ուսումնասիրության արդյունքում ստեղծվել է բրետոներենի կիրառումը սատարելու պաշտոնական կառույց՝ www.bzh:

www.bzh ասոցիացիան պատասխանատու էր դիմումի ստեղծման, դրա ներկայացումն ապահովելու և բրետոնական համայնքում դրա առաջխաղացման համար անհրաժեշտ միջոցների հավաքագրման համար: 2008 թվականի դեկտեմբերին ասոցիացիան ֆինանսական աջակցություն է ստացել Բրետանի տարածաշրջանային խորհրդից: Առցանց խնդրագիրը ստացել է ավելի քան 21․000 ստորագրություն:

2014 թվականին հաստատվել է .bzh վերին մակարդակի դոմենը, որն այժմ օգտագործում են Բրետանում գտնվող կամ տարածաշրջանի հետ կապեր ունեցող տարբեր անհատներ, խմբեր և բիզնեսներ։

2023 թվականին բրետոնական .bzh համացանցային դոմենն ուներ ավելի քան 12․000 գրանցում: .bzh համացանցային դոմենի առաջխաղացմանը զուգահեռ, www.bzh ասոցիացիան խթանում է այլ ծառայություններ՝ Բրետանի կերպարը համացանցում զարգացնելու համար, այդ թվում՝ բրետոնական դրոշի էմոջիի արշավ[9] և էլեկտրոնային փոստի ծառայություն[10]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.iana.org/reports/c.2.9.2.d/20140612-bzh
  2. «Qui peut enregistrer un .bzh . pik.bzh. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  3. «Extensions - .bzh: Brittany's .BZH: the next regional domain? - DomainesInfo». Domainesinfo.fr. 2007-11-06. Արխիվացված է օրիգինալից 2013-02-07-ին. Վերցված է 2013-10-24-ին.
  4. «Delegated Strings». icann.org. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  5. «ICANN Evaluation report» (PDF). 2013 թ․ մայիսի 10. Վերցված է 2013-10-24-ին.
  6. «ICANN GTLD notification email». 2014 թ․ փետրվարի 28.
  7. Esch, Cécile (2015 թ․ հունվարի 8). «Interview: David Lesvenan, Président de l'association www.bzh». 1&1 Blog (French). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Derriano, Luc (2008 թ․ հունիսի 24). «La Bretagne prépare son extension à caractère générique en ".bzh"». Caisse des Dépôts des territoires (French). Արխիվացված է օրիգինալից 2017-05-02-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «The struggle to give Brittany its own emoji». The Economist. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
  10. «Postel.bzh, la messagerie créée par des Bretons, pour les Bretons». Ouest-France (French). 2021 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]